Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 15:29

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » հոգևոր բանաստեղծություններ

ԳՈՂԳՈԹԱ
21.09.2012, 00:37

        ԳՈՂԳՈԹԱ

Թողած երկնային փառքը հիասքանչ

Հիսուսը իջավ քո տեղը մեռավ

Իսկ ո±րն է իսկական քո տեղն ով մարդ

Քո տեղն այնտեղ է սարը Գողգոթա:

Մի վայր գարշահոտ անչափ զզվելի

Մարդկանց ու Աստծո առջև գարշելի

Որը լցված էր անիծված աղբով

Եվ զոհաբերված կենդանիներով:

Ինչու± Հիսուսը այդքան ցածրացավ

Ինչու± այդպիսի նվաստ տեղ գնաց

Որովհետև մեր տեղը դա էր

Մերն էր այն անեծքը որ նա կրեց

Մերն էր այն ցավը որ նա վերցրեց:

Նա մնաց մենակ,,մերժված ու լքված

Լքված բոլորից Աստծուց հեռացած:

Ամբողջ մեղքի ծանրությունը զգաց

Նա խաչվեց ինչպես <<անիծված մի անձ>>:

Ահա թե ուր էիր Աստծո աչքերում

Մեղքի անեծքով ընկած էիր անդունդում:

Բայց հիմա Տերը ուզում է քեզնից

Միայն կոտրված ու խոնարհ հոգի

Ուզում է գաս Իրեն կոտրված սրտով

Եվ մեղքերիդ համար անկեղծ զղջումով:


կատեգորիա : հոգևոր բանաստեղծություններ | ավելացրել է: KISSa
դիտել են: 2638 | բեռնում: 0 | մակնաբանություններ: 1 | վարկանիշ: 4.2/5
բոլոր մեկնաբանությունները: 1
1 susanna  
0
lavn e

Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ