Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 15:29

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » հոգևոր բանաստեղծություններ

Հիսուսին
21.09.2012, 00:47

ՔԵԶ երախտիքի ինչ խոսքեր ասեմ

Որ փոխհատուցեմ մի փոքր կաթիլ սիրո օվկիանից,

որ ցույց տվեցիր մեղքս կրելիս:

ՔԵԶ գովերգելիս ինչ խոսքեր ասեմ

Որ կարողանամ ամբողջությամբ առանց վրիպման

Նկարագրել ողորմությունդ մարդկանց նկատմամբ:

Ինձ նկարագրելիս ինչ խոսքեր ասեմ

Որ անսուտ կերպով ու ճշմարտությամբ խոստովանեմ

Իմ փոքրությունը մեծությանդ առաջ

Իմ մեղավորությունը սրբությանդ առաջ:

Իմ ապականված սիրտը` բազում մեղքերով

Որոնք քավեցիր արյունդ թափելով:

Եթե ես անվերջ կերպով Աստծուն ծառայեմ

Եթե մինչև կյանքիս վերջը հալածվեմ

Եվ եթե անգամ կյանքս էլ տամ Տերոջ համար

Դարձյալ չեմ փոխատուցի գինը մի կաթիլ արյան:

Քեզ գոհության ինչ խոսքեր ասեմ

Որ այդ խոսքերը մարդիկ լսելով մի պահ հասկանան

Որ դու փրկում ես առանց վճարման

Փրկում ես ձրի փրկում անվարան

Նրանց որ իրենց մեղքերից ետ կդառնան:


կատեգորիա : հոգևոր բանաստեղծություններ | ավելացրել է: KISSa
դիտել են: 3498 | բեռնում: 0 | մակնաբանություններ: 2 | վարկանիշ: 5.0/2
բոլոր մեկնաբանությունները: 1
1 KARINA  
0
sat sirechi ays grvat xosqer@ shnohakalem dezanich

Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ