Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 12:52

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » հոգևոր բանաստեղծություններ

Քրիստոսի շնորհքը մաքրում է մեղքը
28.09.2013, 20:19

Գիշերվա նման մութ է կա մեր սրտում

Կատարյալ խավար է տիրում մեր հոգում

Եվ այնքան կատարյալ է այդ խավարը

Որ նրանում չենք տեսենում մեր իսկ կերպարանքը:

Եվ չասի մեզնից մեկը հանկարծ

Թե նա չի կարող վնասել մարդկանց:

Քանզի մեզնից ամեն մեկը հստակ

Կարող է դառնալ մի մարդ վայրագ:

կարող է սպանել ցանկացած մեկին

վրեժխնդրության ամեն պահին:

որովհետև մեղքը Աստծո սիրո պես

բոլորին տրված է հավասարապես:

բոլորս մեկտեղ անպիտան դարձանք

Տիրոջ կամքն անել չցանկացանք:

Եվ դառնալով մեղքին գերին

Տարուբերվում ենք որ կողմն ուզի:

Ու Ինչ է դարձել այսօրվա մարդը
Որ ջրում է միայն սեփական արտը
Առանց Աստծո, մեղքի մեջ թաղված
Գնում է դեպի կորուստը անդարձ:
Խլում է խեղճից, զրկում աղքատին
Անգութ, աներես, բարուն թշնամի:
Նոր դարերի հետ մեղքը նորովի
Կերտում է այլանդակ կեցվածքը չարի
Մարդկանց սրտերում ու դեմքի վրա
Գնալով Աստծո պատկերը կանհետանա:
Մանկան ճիչն անգամ լսելի չի դառնա
Էլ ինչու անքուն ճոճեն օրորոցը
Վաղուց բացված է որբանոցը:
Հարբած շրջում են փողոցից փողոց
Հետո աղաղակ կռիվ, լաց ու կոծ:
Նենգավոր շրթունքներով դիզում են վեճեր
Ինչպես անուշահոտ յուղի մեջ ընկած ճանճեր,
Անտարբերության ու մռայլության մի մեծ ամպ
Փակել է Աստծուն տեսնելու ամեն պատուհան:
Վերջին օրերի հայտնությունն է ի կատար ածվում
Տիրոջ գալուսը  ավելի է նշմարվում:
զգաստ եղեք մարդիկ, Տերը պիտի գա
Ձեր գործերի համեմատ ձեզ պատասխան տա

Եվ հիմա ինչ, մնում է մեզ հոժարակամ

Ընդունել այդ  մեղքերի պատիժը արժան:

Ոչ, եվ փառք Տիրոջ,

որ մեր մեղավոր էությունը

Մաքրում է միայն Հիսուսի արյունը:

Մաքրում ու դարձնում է սպիտակ

Չէ ինչ սպիտակ- ճերմակ, ճեփ-ճերմակ

նա մեզ վրա գցում է սրբության մի քող

Որով մենք դառնում են Իրեն հետևող

եվ Հայր Աստված երկնքից տեսնելով

սկսում է կանչել մեզ <<արդար>> կոչելով

կատեգորիա : հոգևոր բանաստեղծություններ | ավելացրել է: KISSa
դիտել են: 3103 | բեռնում: 0 | վարկանիշ: 5.0/3
բոլոր մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ