Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 09:01

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » ուսուցողական պատմություններ » ուսուցողական պատմություններ

Աստվածաշնչյան լեռների նշանակությունը
23.07.2012, 01:28

Սաղմոս 121-ում սաղմոսերգուն ասում է. <<Աչքերս դեպի լեռները պիտի վերցնեմ...>>: Այժմ տեսնենք մի քանի կարևոր լեռների աստվածաշնչյան նշանակությունը:

Արարատ լեռ- սա այն լեռն է, որի վրա կանգ առավ Նոյն իր ընտանիքով: Այո ընտանիքով, դա նշանակում է, որ նա հոգ էր տանում իր ընտնիքի մասին: Այս լեռը խորհրդանշում է ընտանիք,յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր ընտանիքի համար փարոս դառնա և փափագի նրանց փրկությանը, ամեն ջանքերը ներդնելով հասցնի նրանց Քրիստոսին ճանաչելուն:

Մորիա լեռ- այս այն լեռն է, որտեղ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել իր միակ որդուն Իսահակին`հստակ իմանալով, որ Աստված խոստացել է Իսահակով Աբրահամին բազմության հայր դարձնել: Այս լեռը խորհրդանշում է զոհաբերություն: Մենք պետք է Տիրոջ համար հոժարակամորեն զոհենք ամեն բան` մանավանդ մեր ժամանակը, մեր տաղանդները, մեր դրամը, մեր եսն ու ցանկությունները, և լինենք Աբրահամի նման` ով պատրաստ էր Տիրոջ համար զոհել նույնիսկ իր որդուն:

Սինա լեռ- Այս լեռան վրա Մովսեսը գրեց պատվիրանները, այն խորհրդանշում է օրենքը և մարդու մեղավորությունը օրենքի արաջ: Գալով Սինա լեռ` մարդն ամբողջովին նկատում է իր մեղավորությունը և Աստծո կատարյալ սրբությունը: Որպեսզի մարդը գնահատի Հիսուս Քրիստոսով փրկությունը` նա առաջին հերթին պիտի նկատի իր մեղավորությունը եվ հավիտենական մահվան դատապարված լինելը:


Կարնեղոս-Այս այն լեռն է,որի վրա կանգնած Եղիա մարգարեն աղոթեց, խնդրելով, որ Տերն օգնի իրեն և երկնքից կրակ ուղարկի զոհը այրելու համար: Եվ ՏԵՐԸ պատասխանեց Եղիայի աղոթքին: Այս լեռը խորհրդանշում է վստահել Աստծուն ամեն պարագայում, ու աղոթել ամեն բանից առաջ ու ամեն ժամանակ:

Գողգոթա- այս լեռան վրա մեր Տեր Հիսուսը, խաչին գամված, թանկ գին վճարեց մեր մեղքերից մեզ ազատելու համար: Սա այն լեռն է, ուր պիտի գա յուրաքանչյուր մարդ, որ ճանաչի իր մեղավորությունը և իմանա, որ խաչի վրա Հիսուսը մեռավ յուրաքանչյուրիս պատիժը իր վրա վերցնելով: Հիսուսը մեզ ճանապարհ բացեց դեպի երկինք, և հենց ինքն էլ դարձավ ճանապարհն ու դուռը: Եվ այստեղ գալով, զղջալով և ներողություն խնդրելով մարդը ստանում է ձրի փրկություն մեր Տեր Հիսուսի արյան գնով:


ԱՄԵՆ



կատեգորիա : ուսուցողական պատմություններ | ավելացրել է: KISSa | թեգեր: լեռներ, սարեր
դիտել են: 2576 | բեռնում: 0 | վարկանիշ: 5.0/7
բոլոր մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ

վիճակագրություն


օնլայն են 1
հյուրեր 1
օգտվողներ 0

Категории раздела

ուսուցողական պատմություններ [10]

զամբյուղ