Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 09:22

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » ուսուցողական պատմություններ » ուսուցողական պատմություններ

Լեզվով գործվող մեղքեր
21.01.2014, 21:51

Լեզվով գործվող մեղքերն են՝

1.       Ստախոսություն՝ սա այն մեղքն է, որից ճաշակել են բոլորը, թե տղամարդիկ, թե կանայք,և  թե երեխաները: Սատանան հենց ստության հայրն է:

Սուտ շրթունքը Տիրոջը զզվելի է,, Առակաց 12:22 

Ստախոսները երկնքի արքայությունը  չեն մտնելու: Հայտնություն 22:15

·         կիսաճշմարտությունն ասել-ամբողջ ճշմարտությունը թաքցնելով, սխալ տպավորություն թողնել, խաբել:

·         զրպարտություն- զուր տեղը դատապարտել դիմացինին

·         սուտ վկայություն տալ

·         ինքնակոչներ՝ օրինակ սուտ մարգարեություն անել

·         երկիմաստ նախադասություն գործածել

·         սխալ հուշումով(намек) ապակողմնորոշել

·         լուռ պահվածքը ,այսինքն լսել սուտը,  որի արդյունքում կարող է տուժել  խաբվողը, և շարունակել թաքցնել ճշմարտությունը:

·         կատակով ստել

·         պարծենալ. իդեպ մենք ավելի շատ սուտ ենք խոսում երբ պարծենում ենք

·         ինքնախաբեություն

·         ինքնաարդարացում

·         գիտակից ու անգիտակից սուտ

·         Պաթոլոգիական սուտ- հորինել, փոփոխել փաստացի տեղեկատվությունը. խաբել ուղղակի խաբելու համար

·         ճշմարտանման սուտ

·         Սիմուլյացիա (ձևացնել)օրինակ դպրոց չգնալու համար ձևացնել հիվանդ, դեղ պահանջել:

·         մանկական սուտ- երեխաների սուտը անմիջապես բռնվում, քանի որ լի է անիրական պատկերներով:

·         սպիտակ սուտ – օրինակ կիրթ երևալու համար գեղեցիկ գովեստի խոսքեր ասել,<<դուք շատ գեղեցիկ եք>>, սակայն այդպես չմտածել: Շատ երկրներ այս տեսակ սուտը չեն դատապարտում, բայց Աստծո խոսքն ասում.. Ատում եմ ամեն ստության ճամփա..Սաղմոս 119:128

·         <<ազնիվ>> սուտ- սուտ, որը հնչվել է, իրավիճակի սղությունից ելնելով, և գալիք ավերածություններից ազատելու համար:

·         բլեֆ

·         Չափազանցություն- ամեն ինչ ներկայացնել իրական չափերին անհապատասխան, քանակապես և որակապես նվազացնել կամ ավելացնել:

2.       Բամբասանք –Շատերը կարծում են, որ բամբասանք է միայն տվյալ մարդու մասին չարը խոսելը, բայց բամբասանք է համարվում  քննարկել մարդու ասածներ, արածները առանց նրա ներկայության:   Բամբասանքի հիմքում միշտ էլ ընկած է փոքրիկ ճշմարտություն, երբ այդ ճշմարտության վրա ավելացնում ենք որոշակի հորինված բառեր, կարծիքներ, անձնական մեկնաբանություններ, ինտոնացիա և շեշտադրումներ ստացվում է բամբասանք, և այդ մասին  լսողը սկսում է վատ կարծիք կազմել այն մարդու մասին, ում մասին դու խոսում էիր:

·         Չարախոսություն

·         գաղտնիքի բացահատում

·         նենգախոսություն

·         շատախոսություն

·         դատարկախոսություն

·         անեծք

·         հայհոյություն

·         Աստծո խոսքի գործածումը սեփական նկատառումներով:

Հիշիր լեզուն գեհենի կրակ է:


կատեգորիա : ուսուցողական պատմություններ | ավելացրել է: LOVE | թեգեր: բամբասանք, մեղք, լեզու
դիտել են: 1278 | բեռնում: 0 | վարկանիշ: 5.0/2
բոլոր մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ

վիճակագրություն


օնլայն են 1
հյուրեր 1
օգտվողներ 0

Категории раздела

ուսուցողական պատմություններ [10]

զամբյուղ