Էմմանուել

կիրակի, 19.05.2024, 08:42

ողջունում եմ ձեզ Гость | RSS | գլխավոր | Նյութերի պահոց | գրանցում | մուտք

գլխավոր » նյութեր » ուսուցողական պատմություններ » ուսուցողական պատմություններ

Ճոճանակը.../առակ/
02.11.2013, 21:21
Մի երիտասարդ վանական վանահոր հետ անցնում է մի խաղահրապարակի մոտով:
Երիտասարդ վանականն անընդհատ իրեն մեղադրում է և ասում.
-Հայր սուրբ, իմ հոգևոր կյանքում այնքան մեծ ձեռքբերումներ էի ունեցել: Երանելի հոգևոր բարձունքների հասել, սակայն կրկին գայթակղվեցի, մեղքն ինձ ցած նետեց ու ետ նահանջեցի...
Վանահայրը ոչինչ չի պատասխանում: Մոտենում է մի ճոճանակի, նստում ու մտազբաղ հայացքը դեպի երկինք հառած սկսում ճոճվել:
Երիտասարդ վանականը զարմացած ժպտում ու հարցնում է.
-Հայր սուրբ, ձեր մանկությունն եք հիշել ?
Վանահայրը պատասխանում է.
-Նկատում ես` ինչքան ետ եմ ճոճվում, այդքան էլ դեպի վեր եմ բարձրանում: Մարդու կյանքում էլ է այդպես: Եթե իրապես հասկանում է իր սխալը, զղջում ու ապաշխարում, ապա ինչքան ետ է նահանջել, այդքան էլ դեպի առաջ է գնում: Արդ, մի տխրիր, այլ ուրախ եղիր, որովհետև նորից դեպի վեր ես բարձրանում...


կատեգորիա : ուսուցողական պատմություններ | ավելացրել է: KISSa
դիտել են: 974 | բեռնում: 0 | վարկանիշ: 5.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
Имя *:
Email *:
Код *:

հոգևոր ստատուսներ
 հայտնի մարդկանց ասույթներ
ուսուցողական պատմություններ
Աստվածաշնչյան թեստեր
ֆոտոալբոմներ
Աստվածաշնչյան համարներ
հոգևոր վիդեոներ
հոգևոր բանաստեղծություններ

արտարժույթ


մեր հարցումը

Գնահատեք կայքը
բոլոր պատասխանները: 565

մինի-չատ

վիճակագրություն


օնլայն են 1
հյուրեր 1
օգտվողներ 0

Категории раздела

ուսուցողական պատմություններ [10]

զամբյուղ