մատերիալի բաժիններում: 34 ցուցադրված մատերիալները: 1-34 |
|
Աստվածաշունչը իր մեջ պարունակում է ավելի շատ հավաստի նշաններ, քան ամբողջ աշխարհի պատմությունը միասին վերցրած: Նյուտոն |
«Հիսուսը մեծ մոդելն է, ցույց տալու, թե ինչպես
ապրել, աղոթել, եւ վերաբերվել մարդկանց: Բայց Յիսուսը եկաւ ոչ միայն մոդել
լինելու , բայց նաև Փրկիչ: Նա փոխում է մեզ ներսից, այնպես, որ մենք
կարող ենք դանդաղ, բայց, անշուշտ, կատարելագործվել Իր պատկերով: Նա չի ասել
մեզ, թե ինչպես պետք է ապրել, նա տալիս է մեզ ուժ ապրելու համար և ցույց է
տալիս ճանապարհը ». Թիմ Քելր |
Երբ որ կարծում ես թե ճիշտ է քո կողմից
դատապարտել մեկին, նրա կատարած սխալ արարքի համար, նախ քննիր քեզ, թե կա քո
մեջ քեն, նախանձ, խանդ, չարություն, թշնամանք մարդկանց հանդեպ,
նվաստացնելու և ծաղրելու ցանկություն,,,համարյա միշտ դրանք կան քո մեջ.
Եզրակացությունները պարզ են,,, Ա. Ելչանինով |
ՏԵՐԸ ակնկալում է լսել մեր աղոթքը, քանի որ դրա
միջոցով մենք երկխոսություն ենք ունենում ԻՐ հետ, և հենց այդ ժամանակ էլ
Աստված բացահայտում է Իր կամքը, աղոթքը հանդիպում է Աստծո հետ,,, Գ. Չիստիակով |
Որպեսզի աշխարհում կարողանաս հաղթել չարը, առաջին հերթին պիտի այն կարողանաս քո մեջ հաղթահարել: Քլայվ Սթեյզլ Լուիս |
Հոգովդ մի' հպարտացիր, եթե փորձես ինքդ քեզ ու
ամեն բան անես հրաշալի, քո մեջ տեսնես միայն բարին ու գեղեցիկը, այդ ամենը
համարիր Աստծո պարգևը, պարզապես հիշելով, որ մերկ ես եկել այս աշխարհ: Էրազմուս Ռոտտերդամսկի |
Մեծագույն մեղքերը կատարվում են մարդու ուղեղում: Օսկար Ուայլդ |
Գոյություն ունի Աստված, և Նա պահանջում է, որ մարդ խոստովանի իր մեղքերը երկնքի առաջ: Օսկար Ուայլդ |
Ամենաուժեղը և ամենաբարձրահասակը ծնկի եկած քրիստոնյան է: Ջորջ Մյուլեր |
Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, Իսկ ապրելն... արդեն անկարելի է:
Պարույր Սևակ |
Աստված սիրում է մեզ բոլորիս, բայց մեզանից և ոչ մեկից հիացած չէ: Այզեկ Ազիմով |
Ոմանց շրթունքներին մաքսավորի խոսքն է, բայց սիրտն ու մտքերը`փարիսեցունը: Գրիգոր Երկխոս |
Սուրբ դարձեք: Մեզնից յուրաքանչյուրն ունի սուրբ դառնալու շնորհը. սրբության ճանապարհն աղոթքն է: Մայր Թերեզա |
Ով անկեղծ վախենում է Աստծուց, նա ոչ մեկից չի վախենում, և ով չի վախենում Աստծուց, նա ամեն ինչից պետք է վախենա: Աթանաս Ալեքսանդրացի |
Երբ ուզում եմ ողորմություն տալ, սատանան հիշեցնում է ինձ իմ աղքատությունը: Հովհան Մանդակունի |
Նայիր ինչ մեծ են երկինքը և երկիրը, և դրանց մասին չէ, որ մտածում է Աստված, այլ միայն քո մասին: Մակար Մեծ |
Քրիստոնեությունն ապացույցն է այն բանի, որ
մարդու մեջ կարող է հանգրվանել Աստված: Սա մեծագույն գաղափարն է ու մարդու
մեծագույն փառքը, որին նա ի զորու էր հասնելու: Ֆ. Դոստոևսկի |
Բավական է մեջքով շրջվես բանսարկուին, և կտեսնես դեպի Աստված տանող ճանապարհը: Դանթե Ալիգիերի |
Եթե քո հանդեպ սեր կտածեն, փառք տուր Աստծուն,
իսկ թե չսիրեն, մի տրտնջա և ուրիշին էլ մի տխրեցրու, ջանացիր մի փոքր
համբերությամբ զինվել, քանի որ նա , ով պատերազմում է, համբերության կարիք
ունի: Եզնիկ Կողբացի |
Բարությունը դա այն է ինչը լսում է խուլը և տեսնում է կույրը: Մարկ Տվեն |
Աստծուց մեծ բաներ ակընկալիր, փորձիր մեծ բաներ Աստծո համար:
ՈՒլիամ Քերի
|
Իմ գաղտնիքը շատ պարզ է. ես աղոթում եմ։ Մայր Թերեզա |
Մեր ժամանակների ցավն այն է, որ մարդիկ դադարել
են մտածել Աստծու մասին: Նրանք մոռացել են, որ իրենք սոսկ երկրային
բարիքների կառավարիչներ են, ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ.. Թեոդոր Դրայզեր |
Նախախնամությունը մի օր կպատժի բոլոր նրանց, ովքեր խղճի հետ մանր գործարք կնքելով հասնում են մեծ հաջողության: Թեոդոր Դրայզեր |
-Որդիս, Աստված ոգի է: Նա ամենուրեք է, ինչպես
լույսը, ինչպես օդը, որ դու շնչում ես, ինչպես ձայնը, որ լսում են քո
ականջները. ԵՎ ՀԻՇԻՐ, ՈՐ ԵԹԵ ԴՈՒ ՈՐևԷ ՎԱՏ ԲԱՆ ԵՍ ԱՐԵԼ, այդ նա է քեզ
օգնում՝ գիտակցելու քո սխալը և ափսոսալու սխալիդ համար: Թեոդոր Դրայզեր
|
Մարդու երկրային կյանքի իմաստը պետք է լինի
ինքնակատարելագործման միջոցով Աստծուն միանալը, իսկ դրա ճշմարիտ ուղին
խոնարհությունն է, մեղքերի խոր գիտակցումն ու ապաշխարությունը: Գրիգոր Նարեկացի |
Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար: Ռ. Ռոլան |
Հարաբերությունն Աստծո հետ յուրաքանչյուր մարդու անձնական գործն է:
Անրի Վեռնոյ
|
|
արտարժույթ
վիճակագրություն
օնլայն են 1 հյուրեր 1 օգտվողներ 0
|