մատերիալի բաժիններում: 163 ցուցադրված մատերիալները: 1-50 |
էջեր: 1 2 3 4 » |
Աստված քո կարիքները քեզանից լավ գիտի, և քեզ սպասեցնելու նպատակն այն է, որ Նա ավելի փառավոր է դարձնում աղոթքիդ պատասխանը
|
Մի օր պիտի բոլորի ծնկերը ծռվեն Քրիստոսի անվան առաջ:
|
Աստված խոնարհեցնում է մեր սիրտը նեղություններով:
|
Շատ վտանգավոր բան է, երբ դու քո փափագի իրագործումը ավելի կարևոր ես համարում, քան Աստծո կամքի կատարումը
|
Մարդիկ
շատ հաճախ չեն ուզում խոստովանել Աստծո գոյությունը, որպեսզի հանգիստ
իրենց սրտի ուզած մեղքերը գործեն, ու դրանց պատժից ազատվեն:
|
Քեզ կանչածս օրը ԴՈՒ մոտեցար, ասացիր `ՄԻ ՎԱԽԵՆԱ: Ողբ Երեմյա 3:57
|
Աստված քար չի տալիս, երբ հաց ես խնդրում, Նա
ցանկանում է ճեղքել երկինքը և ձեզ վրա լցնել այնքան օրհնություններ, որ
չկարողանաք անգամ տեղավորել:
|
Լավ է Աստծուց վախենալը, բայց ավելի լավ է Նրան սիրել և Քրիստոսին `հարություն առած քո մեջ ունենալ:
|
Մինչև սերմը չի մեռնում, բույսը չի աճում: Մինչը
մեր <<հին մարդը>> չմեռնի իր չար գործերով, մենք հոգևոր
կյանքի մեջ չենք կարողանա աճել:
|
Ընտանիքը, որը միասին աղոթում է, մշտապես էլ կմնա միասին:
|
Երանի է, եթե մեզ համար ասեն <<Նա Աստծո մարդն է>>:
|
Եթե մարդը Աստծուն է հրավիրում գործելու, ապա նա կվայելի Աստծո օգնությունը:
|
Ամեն բան, նույնիսկ ամեն մանրուք միայն Աստծով է դառնում բարի: |
Ով Աստծուն ճանաչում է Նրա ասածն անում է:
|
Եթե ուզում ես Քրիստոսի նման բարձրանաս, պիտի Քրիստոսի նման իջնես:
|
Վիրավորանքը մեզ դարձնում է աստանդական, թափառական` Կայենի պես, ով վիրավորվել էր Աստծուց: |
Երբ ինչ-որ մեկին մատնացույց ես անում, հիշիր, քո մի մատը ուղղված է նրան, մյուս երեքը քեզ են ուղղված:
|
Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն
|
Ես չեմ վախենում, քանի որ դու ինձ հետ ես Հիսուս: |
Դու ոչնչի կարիք չես ունենա միայն այն ժամանակ, երբ Աստված կդառնա քո միակ կարիքը: |
Բարիք արեք ինչպես կարող եք, երբ կարող եք, ում հանդեպ կարող եք և քանի դեռ կարող եք: |
Աստծո քաղցրությունը մարդուն առաջնորդում է ապաշխարության
|
ՏԵՐ դու ես սրբում արցունքներս, դու ես բուժում վերքերը հոգուս, ներում ես տալիս ամեն անգամ անարժանիս : |
Մի կորցրեք ձեր հույսը, Աստված ձեր կյանքի համար գերազանց ծրաագիր ունի: |
Եթե անգամ դժոխքը չլիներ, ես էլի կցանկանայի Աստծուն վստահել և Նրան հետևել :
|
Եթե քրիստոնյա ես, ուրեմն եղիր քրիստոնյա ոչ միայն եկեղեցում, այլև ամենուր
|
հաշտվիր Աստծո հետ, նա է տալիս հավիտենական կյանք |
ով գտել է Աստծուն, գտել է կյանք
|
Մի խաբիր և ստիպված չես լինի ասածներդ հիշել:
|
Արթնանալով առավոտյան`հարցրու ինքդ քեզ`ինչ պետք է անեմ Աստծո համար:Իսկ երեկոյան`քնելուց առաջ`ինչ արեցի Աստծո համար:
|
Դու այն աստիճանով ես մոտ Աստծուն, ինչքան որ ուզում ես: Աստծո հետ մտերիմ բարեկամությունը ընտրություն է և ոչ թե պատահականություն:
|
Աստծո բարությունը լավագույն դեղն է բուժելու մեր կասկածները:
|
Մեծ տան մեջ ոչ միայն ոսկուց ու արծաթից ամաներ կան, այլ նաև փայտե և կավե ամաններ: Ջանա քո անձը որպես պատվական անոթ ներկայացնել Աստծո առաջ: |
Աստված փոքր բաները գործածելով, մեծ բաներ է անում`իր փառքի համար: |
Մենք պիտի օգնենք երեխաներին գտնելու դեպի Աստված տանող ճանապարհը:
|
Երբ մարդը նայում է հայելու մեջ տեսնում է իր թերությունները և ուղղում է, Սուրբ Գիրքը նույնպես հայելի է, նայիր նրան և ուղղիր քեզ:
|
Ժամանակն է հագնելու ավատարանչի կոշիկներդ: |
չմոռանանք, որ ամեն բան վերահսկողը Տերն Է, ուստի չկորցնենք խաղաղությունը:
|
Եղեք ծաղիկի պես, որը իր անուշ բույրը տալիս է նաև նրան, ով պոկել է իրեն: Բարիք արեք անարժաններին: |
Եթե մենք տեսել ենք Քրիստոսի իրական չարչարանքը, ուրեմն ոչ մի փոքր չարչարանք մեզ չի վհատեցնի: |
Երբ մարդը վերըստին ծնվում է նա իր քայլերը չափում է Տերոջ խոսքով: |
Աշխարհը նման է ծովի, իսկ հոգևոր կյանքը նավի: Ինչքան մեծ է նավը այնքան կայուն է հավատքը: Հաճախ նավը լցվում է ջրով,,, |
Քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են:
|
Որպեսզի դու կարողանաս հնազանդվել Աստծո խոսքին, այն պիտի կարդաս որպես ծառա:
|
Դու ոչ մի բանի կարիք չես ունենա այն ժամանակ, երբ Աստված կդառնա քո միակ կարիքը:
|
Դու ոչ մի բանի կարիք չես ունենա այն ժամանակ, երբ Աստված կդառնա քո միակ կարիքը:
|
Մի' մոռացիր աղոթել ամեն օր... Աստված չի' մոռանում արթնացնել քեզ ամեն առավոտ....♥
|
Աստծո Որդին դարձավ Մարդու Որդի, որ մենք մարդու որդի լինելով դառնանք Աստծո որդիներ: |
Ջանք արա խաղաղությամբ ապրել քեզ շրջապատողների հետ, եթե նույնիսկ նրանք կռվել ուզենան:
|
|
արտարժույթ
վիճակագրություն
օնլայն են 1 հյուրեր 1 օգտվողներ 0
|