հարկավոր է գոհանալ
| 31.07.2012, 23:24 |
Մի քրիսոնյա անընդհատ դժգոհում էր իրեն բաժին ընկած կյանքից, ասելով, որ իր դժվարությունները ամենամեծն են, իր փորձությունները անհաղթահարելի են, որ այլևս չի կարողանում կրել իրեն բաժին հասած խաչը: Եվ այսպես, նա որոշեց գնալ Աստծո մոտ և ուրիշ` ավելի թեթև խաչ պահանջել: Երբ Աստված նրան տեսավ, տարավ մի վայր որտեղ բազմաթիվ խաչեր կային`մեծ, փոքր, ծանր, թեթև, հաստ, բարակ, կարճ երկար: Եվ Աստված նրան ասաց, որ ընտրի: Այս մարդը երկար զննեց, պրպտեց և վերջապես գտավ ամենաթեթև, ամենակարճլիկ խաչը, եվ ասաց .<< Աաաաաայ, սա եմ ուզում>>: Աստված այդ խաչը տվեց նրան ու ասաց. << Որդիս, բայց սա հենց այն խաչն էր, որ դու կրում էիր մինչ այստեղ գալդ>>:
|
կատեգորիա : ուսուցողական պատմություններ | ավելացրել է: KISSa
|
դիտել են: 861 | բեռնում: 0
| վարկանիշ: 5.0/5 |
բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
արտարժույթ
մեր հարցումը
վիճակագրություն
օնլայն են 1 հյուրեր 1 օգտվողներ 0
|