Ճոճանակը.../առակ/
| 02.11.2013, 21:21 |
Մի երիտասարդ վանական վանահոր հետ անցնում է մի խաղահրապարակի մոտով: Երիտասարդ վանականն անընդհատ իրեն մեղադրում է և ասում.
-Հայր սուրբ, իմ հոգևոր կյանքում այնքան մեծ ձեռքբերումներ էի ունեցել:
Երանելի հոգևոր բարձունքների հասել, սակայն կրկին գայթակղվեցի, մեղքն ինձ
ցած նետեց ու ետ նահանջեցի... Վանահայրը ոչինչ չի պատասխանում: Մոտենում է մի ճոճանակի, նստում ու մտազբաղ հայացքը դեպի երկինք հառած սկսում ճոճվել: Երիտասարդ վանականը զարմացած ժպտում ու հարցնում է. -Հայր սուրբ, ձեր մանկությունն եք հիշել ? Վանահայրը պատասխանում է.
-Նկատում ես` ինչքան ետ եմ ճոճվում, այդքան էլ դեպի վեր եմ բարձրանում:
Մարդու կյանքում էլ է այդպես: Եթե իրապես հասկանում է իր սխալը, զղջում ու
ապաշխարում, ապա ինչքան ետ է նահանջել, այդքան էլ դեպի առաջ է գնում: Արդ,
մի տխրիր, այլ ուրախ եղիր, որովհետև նորից դեպի վեր ես բարձրանում...
|
կատեգորիա : ուսուցողական պատմություններ | ավելացրել է: KISSa
|
դիտել են: 1017 | բեռնում: 0
| վարկանիշ: 5.0/1 |
բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
արտարժույթ
մեր հարցումը
վիճակագրություն
օնլայն են 1 հյուրեր 1 օգտվողներ 0
|