ԳՈՂԳՈԹԱ Թողած երկնային փառքը հիասքանչ
Հիսուսը իջավ քո տեղը մեռավ
Իսկ ո±րն է իսկական քո տեղն
ով մարդ
Քո տեղն այնտեղ է սարը Գողգոթա:
Մի վայր գարշահոտ անչափ զզվելի
Մարդկանց ու Աստծո առջև գարշելի
Որը լցված էր անիծված աղբով
Եվ զոհաբերված կենդանիներով:
Ինչու± Հիսուսը այդքան ցածրացավ
Ինչու± այդպիսի նվաստ տեղ
գնաց
Որովհետև մեր տեղը դա էր
Մերն էր այն անեծքը որ նա կրեց
Մերն էր այն ցավը որ նա վերցրեց:
Նա մնաց մենակ,,մերժված ու լքված
Լքված բոլորից Աստծուց հեռացած:
Ամբողջ մեղքի ծանրությունը զգաց
Նա խաչվեց ինչպես <<անիծված մի անձ>>:
Ահա թե ուր էիր Աստծո աչքերում
Մեղքի անեծքով ընկած էիր անդունդում:
Բայց հիմա Տերը ուզում է քեզնից
Միայն կոտրված ու խոնարհ հոգի
Ուզում է գաս Իրեն կոտրված սրտով
Եվ մեղքերիդ համար անկեղծ զղջումով:
|