Օրհնյալ ես
իմ տեր, հզոր Աստված
Բարեգութ ու
գթասիրտ, սիրող ու ողորմած
Դու սքանչելի,
անպատմելի լույս
Իմաստության
կրող, հավերժություն հույս
Իմ աղքատ կյանքի
ողջ հարստություն
Որ ատում ես
մեղքն ու ամեն ստություն:
Ամուր ապառաժ,
վահան վստահության
Քեզ պիտի մեծարեմ
հուր ու հավիտյան,
Մեծարեմ քեզ
ու ձեռքիդ գործերը
Չբացահայտված
բոլոր կողմերդ
Զննեմ խորքերդ
ու բարձունքներդ
Պատմեմ բոլորին
ամեն սքանչելիքներդ:
Արբեմ քեզանով
ու քո մեծ սիրով
Որ ցույց տվեցիր
խաչին գամվելով
Հիրավի իմ անձը,
Տեր ծարավ է քեզ
Ջրի վտակներին
փափագող եղջերու պես:
Ընդունիր ինձ
ՏԵՐ քո սուրբ բնակարան
Որ այնտեղ պաշտեմ
քեզ հավիտյան
|