Կյանքը նման է մի կանաչ դաշտի
Որտեղ խաղում ենք առանց դադարի
Եվ մենք միայն մի խաղ ենք խաղում
Որին ես բումերանգ եմ կոչում:
Այդ խաղի կանոնները շատ ճիշտ են դրված
Ինչ էլ դու անես միշտ քեզ է ուղղված
Թե բարին անես թե չարը անես
Հենց նույն ձևով էլ կվարձատրվես:
Թե ինչ-որ մեկին խաբել ես դու
Քեզ էլ կխաբեն հաստատ եմ ասում
Ու թե մեկին չես ներել կյանքում
Դու էլ չես ներվի սխալիդ արդյունքում:
Ու դրա համար է Սուրբ Գիրքը ասում
Որ ինչ ցանում ես այն ես դու հնձում:
Այս պատճառով փորձենք այսուհետ
Ճիշտ վարվել մեր նման մարդկանց հետ:
Որ նրանք էլ թե մի օր ետ դառնան
Մեզ մեր արածի համեմատ պատասխան տան:
|