Գիշերվա նման մութ
է կա մեր սրտում
Կատարյալ խավար է
տիրում մեր հոգում
Եվ այնքան կատարյալ
է այդ խավարը
Որ նրանում չենք տեսենում
մեր իսկ կերպարանքը:
Եվ չասի մեզնից մեկը
հանկարծ
Թե նա չի կարող վնասել
մարդկանց:
Քանզի մեզնից ամեն
մեկը հստակ
Կարող է դառնալ մի
մարդ վայրագ:
կարող է սպանել ցանկացած
մեկին
վրեժխնդրության ամեն
պահին:
որովհետև մեղքը Աստծո
սիրո պես
բոլորին տրված է հավասարապես:
բոլորս մեկտեղ անպիտան
դարձանք
Տիրոջ կամքն անել
չցանկացանք:
Եվ դառնալով մեղքին
գերին
Տարուբերվում ենք
որ կողմն ուզի:
Ու Ինչ է դարձել այսօրվա մարդը
Որ ջրում է միայն սեփական արտը
Առանց Աստծո, մեղքի մեջ թաղված
Գնում է դեպի կորուստը անդարձ:
Խլում է խեղճից, զրկում աղքատին
Անգութ, աներես, բարուն թշնամի:
Նոր դարերի հետ մեղքը նորովի
Կերտում է այլանդակ կեցվածքը չարի
Մարդկանց սրտերում ու դեմքի վրա
Գնալով Աստծո պատկերը կանհետանա:
Մանկան ճիչն անգամ լսելի չի դառնա
Էլ ինչու անքուն ճոճեն օրորոցը
Վաղուց բացված է որբանոցը:
Հարբած շրջում են փողոցից փողոց
Հետո աղաղակ կռիվ, լաց ու կոծ:
Նենգավոր շրթունքներով դիզում են վեճեր
Ինչպես անուշահոտ յուղի մեջ ընկած ճանճեր,
Անտարբերության ու մռայլության մի մեծ ամպ
Փակել է Աստծուն տեսնելու ամեն պատուհան:
Վերջին օրերի հայտնությունն է ի կատար ածվում
Տիրոջ գալուսը ավելի է նշմարվում:
զգաստ եղեք մարդիկ, Տերը պիտի գա
Ձեր գործերի համեմատ ձեզ պատասխան տա
Եվ հիմա ինչ, մնում
է մեզ հոժարակամ
Ընդունել այդ մեղքերի պատիժը արժան:
Ոչ, եվ փառք Տիրոջ,
որ մեր մեղավոր էությունը
Մաքրում է միայն Հիսուսի
արյունը:
Մաքրում ու դարձնում
է սպիտակ
Չէ ինչ սպիտակ- ճերմակ,
ճեփ-ճերմակ
նա մեզ վրա գցում
է սրբության մի քող
Որով մենք դառնում
են Իրեն հետևող
եվ Հայր Աստված երկնքից
տեսնելով
սկսում է կանչել մեզ <<արդար>> կոչելով
|